Ալբերտ Խառատյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խառատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Խառատյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1939[1] (85 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Մասնագիտություն | բանասեր և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Հայկական սովետական հանրագիտարան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1964) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1986) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Ալբերտ Արմենակի Խառատյան (սեպտեմբերի 24, 1939[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանասեր, պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (2009), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Խառատյանը ծնվել է 1939 թվականին Երևանում։ 1964 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1967-1973 թվականներին աշխատել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում, 1973-1985 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ գիտական ինֆորմացիայի կենտրոնի, 1985-1988 թվականներին՝ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1991 թվականից՝ Հայ հասարակական մտքի և մամուլի բաժնի վարիչ, 1988 թվականից, միաժամանակ՝ «Լրաբեր հասարակական գիտական» հանդեսի գլխավոր խմբագիր։ 1986 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում, 2008 թվականից` ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի լրագրության ամբիոնի վարիչ[3][4]։
Աշխատանքները վերաբերում են հայ մամուլի և հասարակական մտքի պատմությանը, հայ հասարակական հոսանքների և դրանց ներկայացուցիչների բնութագրին, ինչպես և Կոստանդնուպոլսի ու Զմյուռնիայի հայ գաղթօջախների պատմության հիմնահարցերին։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ ԳԱԱ Պատվոգիր (1974)
- Գովեստագիր (1981)
- Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության մրցանակ՝ «Լավագույն գիտական աշխատանք» (2008)
- Վաստակագիր (ՀՀ ԳԱԱ, 2010)
- Պողոսյան մրցանակ, 2016[5]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևմտահայ հասարակական մտքի և հրապարակախոսության պատմությունից։ Երևան, 1980։
- Արևմտահայ մամուլը և գրաքննությունը Օսմանյան Թուրքիայում (1857-1908 թթ.), Երևան, ՀՀ ԳԱԱ, 1989։
- Հասարակական միտքը Զմյուռնիայում հայ մամուլում (1840-1900), Երևան, 1995։
- Օսմանյան գրաքննությունը և արևմտահայ մամուլը (1857-1896), (վավերագրեր և ծանոթություններ), Երևան, ՀՀ ԳԱԱ, 1984։
- Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը 15-17-րդ դդ., Երևան, 2007։
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զմյուռնահայ լուսավորական շարժումների պատմությունից, Բանբեր Հայաստանի արխիվների, 1972, համ.1:
- Ստեփան Ոսկանյանը և զմյուռնահայ դեմոկրատները, Բանբեր Երևանի համալսարանի, 1975, համ. 1: Թուրք հեղինակների աշխատություններից։ Գիտավերլուծական տեսություն, Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոն, ՀՀ ԳԱԱ հրատ., 1979:
- Հ. Սիրունի. Պոլիսը և իր դերը, հ. 3, Անթիլիաս, 1987, գրախոս. Պատմա-բանասիրական հանդես, 1989, համ. 2:
- Արևմտահայերի ազգային սահմանադրությունը (1860-1863 թթ.), Պատմա-բանասիրական հանդես, 1992, համ. 2-3:
- Հայատառ թուրքերեն մամուլը, Լրաբեր հասարակական գիտությունների, 1995, համ. 2:
- Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախի կազմավորումը, Պատմա-բանասիրական հանդես, 1999, համ. 2-3:
- Մխիթարյանների վաղ շրջանի պարբերականները, Բազմավեպ, 2001, թիվ 1-4։
- Հայ հասարակական հոսանքները 19-րդ դ. 50-60-ական թթ., Պատմա-բանասիրական հանդես, 2006, համ. 1:
- Հայ պարբերական մամուլի պատմություն, ՀՀ ԳԱԱ հրատ., հ. 1, Կահիրե, 2006, (Արևմտահայ մամուլը 19-րդ դ., հատվածը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=483&langid=2
- ↑ Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Ալբերտ Խառատյան» (PDF).
- ↑ «Ալբերտ Խառատյան, 2016 թ․, Հումանիտար գիտությունների զարգացում, «Արևմտահայ մամուլն իր պատմության ավարտին (1900-1922)» աշխատության համար». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
|